Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Շարմազանով. Հայկական կողմը շահել է

Շարմազանով. Հայկական կողմը շահել է
02.03.2018 | 15:14

ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը, Ազգային ժողովի քառօրյային և այլ հարցերի, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«ԱԽ նիստի ընթացքում ՀՀ նախագահն առոչինչ է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Եվս մեկ անգամ հայկական կողմը վերահաստատել է, որ մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել ու կանք, ցյուրիխյան արձանագրությունների ոգին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն է, երկու հարևան երկրների միջև պատերի քանդումն է ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ 9 տարի Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնացել է ոչ թե հարաբերությունների կարգավորումների ճանապարհով, այլ նոր պատեր և նախապայմաններ ստեղծելու ճանապարհով: «Այն ժամանակ, երբ Հայաստանը սկսում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր, որ նրանք ձգտելու են զրոյի հասցնել խնդիրները, որոնք ունեն հարևանների հետ: Այսօր մենք պետք է արձանագրենք, որ նրանք զրոյի են հասցրել այն հարևանների թիվը, ում հետ չունեն խնդիր»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ արձանագրությունների նախաստորագրմամբ հայկական կողմը նպատակ է ունեցել կարգավորելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, և այս ամենից միևնույն է, հայկական կողմը շահել է.«Երբ մենք այդ արձանագրությունները ստորագրեցինք, եվրոպացի և ոչ միայն եվրոպացի շատ գործընկերներ կարծում էին,անգամ բարձրաձայնում էին, որ հայկական կողմն է նախապայմաններ թելադրում, բայց այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների հաստատման կողմնակից է, նախապայմաններ դրել և դնում է թուրքական կողմը, որը մեզ համար անթույլատրելի է»: Շարմազանովի խոսքով՝ առնվազն միջազգային հանրության համար հստակ էր, որ գնդակը թուրքական կողմի կիսադաշտում է, այդ մասին տարիներ առաջ հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, Քլինթոնն օգտագործեց այն նույն բառապաշարը, ինչ օգտագործում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ հայկական կողմը մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից։

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ